Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Ադրբեջանից Հայաստանում ապաստան խնդրող ընտանիքը կարող է մնալ մեր երկրում, կամ մեկնել այլ երկիր

Ադրբեջանից Հայաստանում ապաստան խնդրող ընտանիքը կարող է մնալ մեր երկրում, կամ մեկնել այլ երկիր
01.02.2014 | 20:21

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիսում պատասխանելով Հայաստանում ապաստան խնդրող ադրբեջանցիների ընտանիքի մասին հարցին՝ ասաց, որ համապատասխան կառույցները աշխատում են նրանց հետ և խնդիրները սահմանված կարգով կլուծվեն, նրանք կարող են մնալ Հայաստանում կամ տեղափոխվել ՄԱԿ-ի որևէ երկիր: Խնդիրը պահանջում է որոշակի իրավական ընթացակարգ:

Դիտվել է՝ 960

Մեկնաբանություններ